Վրաստանում օգոստոսի 22-ի դրությամբ հայտնաբերվել է կորոնավիրուսի 3803 նոր դեպք, ապաքինվել է 5332 հիվանդ, մահացել է 48 վարակակիր, այս մասին հայտնում է jnews.ge կայքը:
Անցած 24 ժամվա ընթացքում երկրում իրականացվել է կորոնավիրուսի 34159 թեստ, այդ թվում ՝ 19708 հակագենի արագ թեստ և 14451 ՊՇՌ թեստ:
Կորոնավիրուսի հայտնաբերման ցուցանիշներն են՝ 1 օրում՝ 11,3%, վերջին 14 օրվա ընթացքում ՝ 10,92%, վերջին 7 օրերի ընթացքում ՝ 10,8%:
Ընդհանուր առմամբ, համավարակի սկզբից ի վեր Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 514 744 դեպք, որից 448 288 ապաքինվել է, 6771 մարդ մահացել:
Վրաստանում պատվաստվել է 962165 մարդ, մեկ օրում՝ 23303 մարդ:
Հիվանդանոցներում ստացիոնար բուժում է ստանում 7345 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում` 3494 մարդ: