«Երեկ այցելել էի Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ համայնք»,- գրել է ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանը Ֆեյսբուքի իր էջում:
«Սահմանամերձ այս բնակավայրում ժամանակավորապես ապաստանել են նաև Արցախից տեղահանված մեր արցախցիները: Այցելության նպատակը հստակ էր՝ տեղում ծանոթանալու և լսելու նրանց հուզող խնդիրները:
Այցելության շրջանակում եղա նաև «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության և «Նիյր իսթ ֆաունդեյշնի» համաֆինանսավորմամբ հիմնադրված «Հայի ուժը» սոցիալական ձեռնարկությունում, որտեղ էլ հանդիպեցի տեղահանված մեր արցախցիներին, ովքեր բազմաթիվ դժվարությունների հաղթահարման միջոց ընտրել են աշխատանքը:
Գոտեպնդող ու ոգեշնչող է արցախցու անկոտրուն ու վճռական կամքը՝ ապրելու ու ապրեցնելու մեր երկիրը»,- գրել է Մանե Թանդիլյանը: