ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այցելել է Երվանդ Քոչարի թանգարան՝ ծանոթացել մեծ գեղանկարիչ-արձանագործի ինքնատիպ ստեղծագործություններին, գրված է ԱՄՆ դեսպանատան Ֆեյսբուքի պաշտոնական էջում:
Երվանդ Քոչարի թանգարանը 2018 թ․ գործակցում էր ԱՄՆ դեսպանության հետ, «Շնչող արվեստ» նախաձեռնության շրջանակում, որը նպատակ ուներ նորովի ներկայացնել արվեստի գլուխգործոցները բեմադրության և տեսաարվեստի միջոցով։