Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 28-ից Արցախում կանցկացվի սոցիալական ձեռնարկատիրական շաբաթ: Դասընթացների արդյունքում մասնակիցները ձեռք կբերեն նոր հմտություններ, իսկ սոցիալական ձեռնարկատիրական լավագույն բիզնես գաղափարները կֆինանսավորվեն։
Ծրագրին կմասնակցեն Արցախում բնակվող, ԱՀ քաղաքացիություն ունեցող 18-49 տարեկան անձինք, ովքեր կլրացնեն դիմում-հայտը և կանցնեն բանավոր հարցազրույցի փուլը։