Հանրապետության տարածքում օգոստոսի 21-25-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ։
Երևանում օգոստոսի 21-ի գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 22-25-ն սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված` Արարատում, Արմավիրում, Վայոց ձորում, Սյունիքում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: ԱԻՆ-ը հորդորում է պահպանել հրդեհավտանգության կանոնները:
Մանրամասները՝ տեսանյութում: