Ոստիկանության Արարատի բաժնում օգոստոսի 21-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Լուսառատ գյուղի 22-ամյա մի բնակիչ իր մոտ ապօրինի պահվող հրազենից Փոքր Վեդի համայնքում կրակոցներ է արձակել:
Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ երիտասարդը ներկայացել է ոստիկանության Արարատի բաժին՝ ներկայացնելով դատարկ պահունակով «ԱԿՄ» ինքնաձիգը։
Կատարվում է քննություն։