Oգոստոսի 21-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունը և առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում են Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողական մշտադիտարկումները:
Տեսչական մարմիններն ու պարեկային ծառայողները մշտադիտարկել են Երևանի էրեբունի և Շենգավիթ վարչական շրջանների հասարակական տրանսպորտը: Դիտարկվել է ուղևորափոխադրում կատարող 90 տրանսպորտային միջոց: Կանգառներում ու շրջիկ կարգախմբերով արված վերահսկողության արդյունքում հայտնաբերված իրավախախումների համար կազմվել է 3 վարչական արձանագրություն:
Տեսչական մարմիններն ու պարեկային ոստիկանները առաջիկա օրերին ևս կշարունակեն մայրաքաղաքի հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ վերահսկողությունը: