Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակն ու զարգացումները:
Երկու երկրների ղեկավարները շեշտել են Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ գործընթացի վերսկսման կարևորությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական համապարփակ կարգավորման նպատակով:
Վարչապետ Փաշինյանը բարձր է գնահատել տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ նախագահ Մակրոնի գործադրած ջանքերը:
Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի և Ֆրանսիայի միջև երկկողմ հարաբերությունների դինամիկային ու մի շարք ոլորտներում համագործակցության խորացման հեռանկարներին: