Ռուսաստանում աշխատանքային այցով գտնվող Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Դոնբասում իրավիճակի կարգավորման գործընթացում «լճացում է նկատվում», և անհրաժեշտ է աշխուժացնել գործընթացը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մերկելին խնդրել է Կիև նախատեսվող այցի շրջանակներում ազդել Ուկրաինայի իշխանությունների վրա՝ «պարտավորությունների կատարման առումով»:
«Տպավորություն է ստեղծվում, որ այս երկրի ղեկավարությունը սկզբունքորեն որոշել է հրաժարվել իրավիճակի խաղաղ լուծումից»,- հայտարարել է Պուտինը: