«Թալիբանն» առաջիկա շաբաթների ընթացքում կներկայացնի նոր քաղաքական համակարգը, որով կիրականացվի Աֆղանստանի կառավարումը: Այս մասին Reuters-ին տված հարցազրույցում ասել է շարժման ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ այդ համակարգն ուղղված է լինելու երկրի բնակչության շահերի պաշտպանությանը:
Միևնույն ժամանակ հաղորդվում է նաև, որ «Թալիբան» շարժումը վերսկսել Է բանակցություններն Աֆղանստանում նոր, ներառական կառավարության ստեղծման շուրջը: Կառավարության ձևավորման համար ընտրություններ չեն անցկացվի, փոխարենը կառավարության կազմը կձևավորվի տարբեր քաղաքական գործիչների և «Թալիբանի» բարձրագույն ղեկավարության միջև երկխոսության միջոցով: