Oրինապահ հարկ վճարող համարվելու չափանիշները սահմանվել ու ամրագրվել են օրենքով, թեպետ համակարգը ներդրվել էր դեռևս 2017 թվականին: Համակարգի նպատակը հավաստագրի տրամադրման միջոցով հարկային պարտավորություններ կատարողներին խրախուսելն ու բարենպաստ պայմաններ ստեղծելն է: Հավաստագիր ստանալու համար դիմում ներկայացնում են ավելացված արժեքի հարկ վճարողները:
Կորյուն Գևորգյան (հարկային կարգապահության ծրագրերի բաժնի պետ) - Հարկ վճարողը պետք է օրենսդրության սահմանված կարգով և ժամկետներում վճարած լինի բոլոր հարկերն ու կատարած լինի պարտավորությունները, չունենա հարկային ու մաքսային օրենսդրությամբ նախատեսված ու արձանագրված իրավախատումներ, մասնավորապես ՀԴՄ- շահագործման, աշխատողների գրանցման մասով:
Օրինապահ հարկ վճարողի հավաստագիրը նպաստում է հարկային կարգապահության բարձրացմանը, իսկ օրինապահ հարկատուներին պետությունը տալիս է արտոնություններ: Օրենքի ընդունումից հետո արտոնությունները գործում են ոչ միայն վարկ ստանալու դեպքում, այլև այլ գործարքներում:
Կորյուն Գևորգյան - Հարկային հարաբերություններ կարգավորող իրավական ակտերի փոփոխությունների վրա վերջիններս էլեկտրոնային փոստով ծանուցումն ուղարկվելու է 10 օրում, իսկ մյուսներին՝ մի ամսվա ընթացքում: Միասնական հաշվում առկա գումարները 10 օրվա ընթացքում է վերադարձվում, մյուս հարկ վճարողների համար տևում է 20 օր, ԱԱՀ-ի փոխհատուցվող հաշվանցման ենթակա գումարները կկատարվի պարզեցված ընթացակարգերով՝ մինչև 60 մլն դրամի դեպքում, իսկ մնացած դեպքերում 40 մլն է:
Գրիգորյանը վստահեցրեց, որ օրինապահ հարկ վճարողների շարքում թե՛ խոշոր, թե՛ միջին ձեռնարկություններն են: Վիճակագրությունն էլ վկայում է, որ համակարգի շահառուներն ավելանում են: 2020 թվականին 2019-ի համեմատ օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմումների քանակը աճել է 89%-ով, իսկ տրամադրված հավաստագրերի քանակը՝ 50-ով:
Կորյուն Գևորգյան - Միայն 2021 թվականի 7 ամսվա դրությամբ ստացվել է 197 դիմում և տրամադրվել է 137 հավաստագիր: 2020 թվականին նույն ժամանակահատվածում եղել էր 136 դիմում տրամադրվել էր 96 հավաստագիր: 2020 թվականի տարվա կտրվածքով 254 դիմումից տրամադրվել էր 140 հավաստագիր, այսինքն՝ 7 ամսվա ընթացքում արդեն իսկ գրեթե նախորդ տարվա ցուցանիշին են մոտեցել:
ՊԵԿ պաշտոնյայի խոսքով՝ օրինապահ հարկատուի համակարգն ավելի գրավիչ դարձնելու ուղղությամբ աշխատանքը շարունակվում է: Կարևոր փոփոխություններից է այն, որ հավաստագիրը տրվում է մեկ տարի ժամկետով, հարկ վճարողի ցանկությամբ հայերենից բացի՝ կարող է տրամադրվել նաև անգլերեն կամ ռուսերեն տարբերակով:
Հեղինակ՝ Անի Օհանյան