ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները այսօր շարունակել են Covid-19-ի տարածմամբ պայմանավորված ստուգայցերը իրացման ցանցի խոշոր տնտեսվարողների շրջանում:
Թիրախում եղել են Երևանի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջանների տնտեսվարողները: Որոշ սուպերմարկետներում նշանակված աշխատակիցներ հաճախորդներին մուտքի մոտ տվել են դիմակներ:
Կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ: