Հիմնանորոգվել է Խոր Վիրապ վանական համալիր տանող հանրապետական նշանակության ավտոճանապարհը՝ շուրջ 1,7 կմ: Այս մասին հայտնում են Արարատի մարզպետարանից:
Նշվում է, որ զբոսաշրջային կարևոր նշանակություն ունեցող տարածք տանող այս ճանապարհը վաղուց չէր հիմնանորոգվել, գտնվում էր անխիթար վիճակում:
Հիմնանորոգման ընթացքում կատարվել են ճանապարհային ծածկի ֆրեզում, հարթեցնող շերտի տեղադրում, ասֆալտի տեղադրում, կողնակների հարթեցում, ճանապարհային նշանների տեղադրում և այլ աշխատանքներ:
Ճանապարհի վերակառուցման համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 74 միլիոն 990 հազար դրամ: