Սուբվենցիոն ծրագրով Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրի մոտ 350 մ երկարությամբ գյուղամիջյան ճանապարհը սալիկապատվում է: Վերջինս սկիզբ է դնում գյուղատնտեսական նշանակության ճանապարհների նոր ցանցի: Այս մասին հայտնում են Տավուշի մարզպետարանից:
Ճանապարհաշինական աշխատանքները կավարտվեն նոյեմբերին: Սուբվենցիոն ծրագրի արժեքը կազմել է 23.940.000 ՀՀ դրամ: Համայնքի ներդրումը կազմում է 30 %, պետության ներդրումը՝ 70 %: Աշխատանքներն իրականացնում է «ԽաչՄիշՇին» ՍՊԸ-ն: