Աֆղանստանից ստացված վերջին տեղեկությունների համաձայն՝ ժողովրդական աշխարհազորի ուժերը «Թալիբան» շարժման զինյալներից հետ են վերցրել Բաղլան նահանգի երեք շրջան: Այդ մասին հաղորդել է РИА Новости-ն՝ վկայակոչելով Pajhwok գործակալությանը:
Զինված ուժերը գտնվում են հրամանատար Աբդուլ Համիդ Դադգարի ղեկավարության ներքո: Առայժմ չի ստացվել իրավիճակի վերաբերյալ թալիբների մեկնաբանությունը:
Այս տեղեկության ֆոնին հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ը արդեն մոտ 5.8 հազար ամերիկացի զինծառայող է տեղափոխել Քաբուլի օդանավակայան: Պաշտոնապես՝ պատճառը կոչվում է «օգնություն տարհանման և անվտանգության ապահովման համար»:
Ինչպես հայտնում է Reuters-ը, առաջիկա օրերին այս կոնտինգենտը կհասցվի 6 հազարի: Գործողությունը ղեկավարում է գեներալ Հենք Թեյլորը: