Պարզվել է, որ Քաբուլի միակ օդանավակայանից տարհանում են ոչ միայն մարդկանց, այլև խմիչք: Bild պարբերականը հայտնել է, որ Գերմանիան տասնյակ հազարավոր լիտր գարեջուր և գինի է արտահանել Աֆղանստանից:
Ըստ թերթի՝ գերմանական կառավարությունը լրացուցիչ տրանսպորտային ինքնաթիռներ է պատվիրել 340 շիշ գինին ու գրեթե 65,000 տակառ գարեջուրը Գերմանիա տեղափոխելու համար: Ալկոհոլի ընդհանուր ծավալը կազմել է 22,500 լիտր:
Նշվում է, որ ըմպելիքներն այն ալկոհոլի մնացորդներն են, որոնք օգտագործվել են Մազարի Շարիֆ քաղաքում հիմնված Բունդեսվերի ռազմաբազայում:
Քաբուլի օդանավակայանով օտարերկրյա աշխատակիցների, այդ թվում դիվանագետների և արտասահմանյան ներկայացուցչություններում աշխատող աֆղանստանցիների տարհանումը շարունակվում է արդեն մի քանի օր: Այն ուղեկցվում է հրմշտոցներով ու կրակոցներով, կան զոհեր: