Անդրանիկ Մարտիրոսյանը նվաճել է Հայաստանի երկրորդ ոսկե մեդալը՝ Բոսնիա և Հերցոգովինայում ընթացող բռնցքամարտի կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում։
Հայ մարզիկը մրցավարների միաձայն որոշմամբ պարտության է մատնել Ուկրաինայի ներկայացուցչին։
57 կգ քաշային Եվրոպայի նորընծա չեմպիոն Անդրանիկ Մարտիրոսյանը պարգևատրման արարողությանը դուրս է եկել հայ զինվորի նկարով մարզաշապիկով: