ԱՄՆ-ը խոստովանել է, որ Աֆղանստանից իրենց հեռանալուց հետո թալիբները առգրավել են մեծ քանակությամբ ամերիկյան զենք ու ռազմական տեխնիկա, ինչը լուրջ մտահոգության պատճառ է դարձել՝ գրում է korrespondent.net-ը:
Նշվում է, որ Վաշինգտոնին մտահոգում է ոչ միայն թալիբների կողմից խաղաղ բնակիչների դեմ զենքի կիրառումը, այլև՝ որ այն կարող է անցնել ԴԱԻՇ-ի ձեռքը կամ փոխանցվել Չինաստանին ու Ռուսաստանին:
ԱՄՆ իշխանություններն այժմ դիտարկում են թալիբների ձեռքն ընկած ռազմական տեխնիկան օդային հարվածներով ոչնչացնելու հնարավորությունը:
Նախատեսված է խոցել այն թիրախները, որտեղ կան ավելի քան 2000 զրահափոխադրիչներ և մինչև 40 ինքնաթիռ:
Սպիտակ տունը նաև մտավախություն ունի, որ նման քայլը կարող է սադրել թալիբներին, մինչդեռ ԱՄՆ-ը կենտրոնացած է Աֆղանստանից մարդկանց տարհանման վրա: