Հայկական շախմատի պատմության մեջ առաջին անգամ կանանց պայքարում Հայաստանը Եվրոպայի չեմպիոն ունի:
Հավաքականի առաջին համար Էլինա Դանիելյանը Ռումինիայի Յասի քաղաքում ավարտված առաջնության վերջին տուրում կարողացավ առավելության հասնել էստոնուհի Մաի Նարվայի նկատմամբ ու վաստակած 9 միավորով դառնալ Եվրոպայի չեմպիոն:
Անցկացրած 11 տուրում Դանիելյանը տարել է 7 հաղթանակ, խաղացել 4 ոչ-ոքի ու չի կրել ոչ մի պարտություն:
Դանիելյանը 2011 թվականին դարձել էր Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: