Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները Լիբանանի օդային տարածքից հարվածներ են հասցրել Դամասկոսի ռազմական օբյեկտների վրա: Սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել են հրթիռների մի մասը: Այս մասին հայտնում է SANA պետական գործակալությունը՝ վկայակոչելով ռազմական աղբյուրը:
«Սիրիայի հակաօդային ուժերը հետ են մղել հարձակումը Դամասկոսի երկնքում և խոցել հրթիռների մեծ մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ: Իսրայելական ինքնաթիռները հարվածել են նաև Դամասկոսից 165 կիլոմետր հեռու վրա գտնվող Հոմս քաղաքի մերձակայքում տեղակայված օբյեկտներին:
Իսրայելի պաշտպանության ուժերը հրաժարվել են մեկնաբանել Սիրիայում ցամաքային թիրախների վրա հարձակվելու մասին ԶԼՄ-ների տեղեկությունները: