Հայաստանի Զինված ուժերի մարտական հենակետում հայտնաբերվել է 3 զինծառայողի դի՝ հրազենային վիրավորումներով: Նախնական տեղեկություններով՝ կատարվածը կապ չունի հակառակորդի հետ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցությունների վերականգնումն Արցախի համար միակ ընդունելի տարբերակն է՝ ասել է Արցախի Ազգային ժողովի նախագահը:
Կոչ ենք անում կողմերին՝ հնարավորինս շուտ կատարել ռազմագերիների և ականապատ դաշտերի քարտեզների փոխանակում՝ ասել է Մարիա Զախարովան:
Հայաստանն ու Ղրղզստանը կակտիվացնեն տնտեսական կապերը. Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ղրղզստանի նախագահի հետ: Վարչապետն աշխատանքային այցի շրջանակում այսօր մասնակցել է նաև Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ նեղ կազմով նիստին։
Արարատ Միրզոյանը նշանակվել է արտաքին գործերի նախարար, Արմեն Գրիգորյանը՝ Անվտանգության խորհրդի քարտուղար:
Օրվա կորոնաթվերը. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 559 նոր դեպք: Առողջացել է 216, մահացել 11 մարդ: