Oգոստոսի 19-ին վաղ առավոտից ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները, առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները և ՀՀ ոստիկանության պարեկային ծառայողները Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման համատեքստում վերսկսել են Երևանի Կենտրոն և Դավիթաշեն վարչական շրջաններում գործող հանրային տրանսպորտի նկատմամբ համատեղ մշտադիտարկման աշխատանքները։
Տեսչական մարմինների մասնագետներն ու պարեկային ծառայողները կանգառներում, ինչպես նաև շրջիկ կարգախմբերով մշտադիտարկել են մոտ 200 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել են իրավախախտման մի շարք դեպքեր։ Վերահսկողության արդյունքում որոշ դեպքերում տրվել են պարտադիր կատարման ցուցումներ, որոշ դեպքերում՝ գրավոր նախազգուշացումներ։ Մի քանի խախտումի դեպքում էլ կազմվել են վարչական արձանագրություններ։
Տեսչական մարմինների կողմից Երևանի հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ վերահսկողությունը կլինի շարունակական։
Կրկին հիշեցնում ենք, որ պետք է խստագույնս պահպանել սահմանված հակահամաճարակային կանոնները, փակ տարածքներում պարտադիր դիմակ կրել: