Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կոչ է արել ամրապնդել Եվրասիական տնտեսական միությունը՝ նոր երկրների անդամակցության միջոցով: Այս մասին նա հայտարարել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման շրջանակներում:
«Որպես այդ կազմակերպության պատվավոր նախագահ՝ ես հետևում եմ դրա աշխատանքին, մենք պետք է ամրապնդենք այդ կազմակերպությունը, պետք է ուրիշներն էլ լինեն այստեղ, օրինակ՝ մեր հարևան Ուզբեկստանը, Տաջիկստանը, պետք է աշխատել նաև Թուրքմենստանի հետ»,- նշել է Նուրսուլթան Նազարբաևը: