Պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի նորաստեղծ լաբորատորիան շատ արագ ձևակերպեց խնդիրները, ներկայացրեց դրամաշնորհի: Գիտության պետական կոմիտեի կողմից ֆինանսավորվող գիտական խմբերի ամրապնդման և նոր լաբորատորիաների մեկնարկի ծրագրով Մուշեղ Ռաֆայելյանը սկսեց գիտական գործունեության նոր փուլ: Հիմնական ուղղությունը օպտիկական հաշվումներն են: Ավելի կոնկրետ՝ համակարգիչների այլընտրանքային տարբերակը:
Մուշեղ Ռաֆայելյան (գիտական խմբի ղեկավար) - Ներկայիս համակարգիչները, ինչպես գիտեք, աշխատում են էլեկտրոնային մեխանիզմներով, իսկ վերջին ժամանակները ցույց են տալիս, որ այդ տեխնոլոգիաները որոշ առումներով մոտենում են իրենց հագեցման փուլին:
Խնդիրների լուծման համար պետք է զարգանել նոր ուղղություններ՝ այլընտրանքային հաշվողական համակարգեր: Առաջիններից մեկը օպտիկական հաշվումների ուղղությունն է: Գիտական խմբի նպատակն է լույսի և միջավայրի փոխազդեցության միջոցով իրագործել մաթեմատիկական ալգորիթմներ:
Մուշեղ Ռաֆայելյան - Մինչև վերջերս մեր աշխատանքները եղել են տեսական ոլորտում, դեռ լաբորատորիան, խումբը նոր է կազմավորվում, նոր ենք գնում սարքավորումները:
Սխեմաները, դրանց հիման վրա կառուցվող օպտիկական համակարգերը նախ տեսականորեն մոդելավորել են, թեստավորել համակարգիչներում վերջնական արդյունքը հասկանալու համար: Խմբի ղեկավարն ուրախությամբ նշում է՝ տեսական տվյալները տվել են ցանկալի արդյունքը և անցումային փուլում են. արդեն տեսանելի է՝ ինչպիսի օպտիկական հաշվողական համակարգեր պետք է ստեղծել:
Մուշեղ Ռաֆայելյան - Փորձարկման փուլն էլ տարբեր հայտնի խնդիրների վրա թեստավորելն է, այսինքն՝ այնպիսի խնդիրների, որոնք համարվում են բարդ, այսպիսի համակարգիչների համար կարող է լինել անլուծելի, համակարգիչների համար կարող են օրեր պահանջվել:
Օպտիկական հաշվարկը դարձել է առաջնային խնդիրների բարդության պատճառով: Այսօրվա նորարար աշխարհը պահանջում է նոր ու հզոր համակարգիչներ: Անհայտները շատ են հենց ոչ հզոր համակարգերի բացակայության պատճառով: Գիտության վերջնարդյունքի համար իրականացնում են մի քանի հետազոտություն: Դրանցից մեկը լույսի միջավայր ոչ գծային փոխազդեցության վրա հիմնված նեյտրոնային ցանցերի ստեղծումն է:
Մուշեղ Ռաֆայելյան - էն նեյտրոնային ցանցերը, որոնք համակարգիչներում ստեղծվում են, հիմնված են թվային մեխանիզմների վրա, իսկ օպտիկայի միջոցով մենք ստեղծելու ենք անալոգ նեյտրոնային ցանցեր, այլ կերպ ասած՝ հեղուկ բյուրեղը, որն օգտագործելու ենք ոչ գծային միջավայր, առաջացնելու է տարբեր ինքնակազմակերպվող գոյացություններ:
Իրենց խնդիրն է՝ ապացուցել՝ առաջարկվող սխեման կարող է լուծել ավելի բարդ ու մասշտաբային խնդիրներ: Օպտիկայի հաշվարկային ուղղությունում խնդիրները շատ են, անհայտները՝ ևս: Գիտական խումբը նպատակ է դրել մի քանի անգամ արագացնել տվյալների հավաքման գործընթացը: Դրամաշնորհը՝ նախատեսված երեք տարվա համար, կօգնի փուլ առ փուլ հասնել ամբողջական խնդիրների լուծմանը:
Հեղինակներ՝ Էլեն Սարգսյան, Վահե Դավթյան