Օգոստոսի 14-ին Հայիթիում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է մոտ 2200-ի, վիրավորվել Է 12 հազարից ավելի մարդ՝ հայտնում է ՏԱՍՍ-ը: Տարածաշրջանում լիովին կամ մասնակի ավերվել Է ավելի քան 100 հազար շենք, փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները:
Օգոստոսի 14-ի առավոտյան Հայիթիում տեղի Է ունեցել 7,2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնը գտնվել Է Լե Կե կոմունայից 40 կիլոմետր հեռավորության վրա: Կառավարությունը մեկ ամսով արտակարգ դրության ռեժիմ է սահմանել: