ՀՖՖ-ն շարունակում է հետամուտ լինել «Ֆուտբոլը բոլորի համար է» կարգախոսին և քայլեր է ձեռնարկում Հայաստանում ֆուտբոլի բոլոր տեսակները զարգացնելու համար:
Ֆուտբոլի ակադեմիայում կայացավ հանդիպում, որին ներկա էին ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստները և Արցախյան պատերազմում վիրավորում ստացած զինվորներ: