Կորոնավիրուսից մահվան դեպքերը մեծ թիվ են կազմում Իրանում: Երկրի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին մեկ օրում վարակից մահացել է 564 հիվանդ, համաճարակի սկզբից ի վեր մահացածների ընդհանուր թիվն անցել է 100 հազարից:
Մեկ օրվա ընթացքում Իրանում հայտնաբերվել է վարակի ևս 31,000 դեպք, իսկ համաճարակի ժամանակ երկրում ախտորոշվել է չորսուկես միլիոն դեպք: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ստացել է կորոնավիրուսի դեմ իրանական COV Iran Barakat պատվաստանյութի առաջին դեղաչափը: