Սոցիալական ձեռնարկատիրական շաբաթ՝ Արցախում․ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, Արցախի Հանրապետության կառավարությունը, «Սոցիալական Ձեռներեցների դպրոց»-ի և Գավառի պետական համալսարանի «Յունուս կենտրոն»-ի հետ համատեղ օգոստոսի 28-ից մեկշաբաթյա դասընթացներ կանցկացնեն Արցախում:
Ծրագիրը կիրականացվի ամերիկահայ գործարար Արմեն Արսլանյանի աջակցությամբ։ Ծրագրին կմասնակցեն Արցախում բնակվող, ԱՀ քաղաքացիություն ունեցող 18-ից 49 տարեկան անձինք, ովքեր կլրացնեն դիմում-հայտը և կանցնեն բանավոր հարցազրույցի փուլը:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն օգոստոսի 25-ն է։ Նախաձեռնության իրականացմանը կաջակցի նաև Հայկական բարեգործական ընդհանուր միությունը։