Գումարի 50 տոկոսը պետության, 50 տոկոսը համայնքային բյուջեից՝ 53 մլն դրամի շրջանակներում Անի միավորված համայնքում կտեղադրվի 24 հակակարկտային կայան։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:
Կայաններն արդեն իսկ ձեռք են բերվել, տեղադրման աշխատանքներն իրականացվում են «Բարվա» ՍՊԸ-ի կողմից։
Տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն այս ծրագրի իրականացման արդյունքում համայնքում ևս 2400-3000 հա ցանքատարածություն պաշտպանված կլինի կարկտահարությունից։