ԱՄՆ-ը ՄԱԿ-ի անդամ երկրների առաջնորդներին կոչ է արել հրաժարվել սեպտեմբերին կազմակերպության Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար Նյու Յորք այցելելու որոշումից և նախապատվություն տալ հեռավար մասնակցության ձևաչափին: Պաշտոնական Վաշինգտոնի այս կոչը պայմանավորված է կորոնավիրուսի արագ տարածման հանգամանքով:
ԱՄՆ առաքելության նամակում կոչ է արվում բոլոր հանդիպումներն անցկացնել վիրտուալ ձևաչափով: Նամակում նշվում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը մտահոգված է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ու Գլխավոր ասամբլեայի ապագա նախագահ Աբդուլլահ Շահիդը նախատեսում են անձնական հանդիպումներ անցկացնել, և ընդգծել է, որ ջանքեր կգործադրի, որպեսզի հանդիպումները վիրտուալ անցկացվեն: