ԱՄՆ-ն Աֆղանստանի արդեն նախկին նախագահ Աշրաֆ Ղանիին այլևս չի համարում կարևոր քաղաքական գործիչ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Վենդի Շերմանը՝ հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Միաժամանակ, ԱՄՆ-ը չի հանդուրժի, որ թալիբները Աֆղանստանը վերածեն «ահաբեկիչների ապաստանի»՝ հավելել է պաշտոնյան:
Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը հստակորեն նշել է իր հանձնառությունը Աֆղանստանում ահաբեկչության դեմ պայքարին:
Ավելի վաղ Աշրաֆ Ղանին դիմել էր երկրի ժողովրդին և խոստացել մոտ ժամանակներս վերադառնալ հայրենիք: Նա հայտարարել էր, որ իրեն ստիպել են հեռանալ Աֆղանստանից, և իր դեմ դավադրություն էր պատրաստվում: Ղանին նաև հաստատել է, որ այժմ գտնվում է Արաբական Միացյալ Էմիրություններում: