ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը զրուցել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ Արարատ Միրզոյանի հետ:
Պետդումայի նախագահը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ նշելով, որ համատեղ աշխատանքի ընթացքում իրենք կառուցողական հարաբերություններ են զարգացրել: