ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Գրիգորյանն ազատվել է արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Գրիգորյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար:
«Ղեկավարվելով «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով` Արմեն Գրիգորյանին նշանակել Անվտանգության խորհրդի քարտուղար»,-ասված է որոշման տեքստում։