ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Արարատ Միրզոյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարար:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Արարատ Միրզոյանին նշանակել Արտաքին գործերի նախարար»,- ասված է հրամանագրում: