Բասնիա և Հերցոգովինայում ընթացող կրտսեր տարիքի բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում 48 կգ քաշային Վազգեն Քարհանյանը, 57 կգ քաշային Անդրանիկ Մարտիրոսյանը և 63 կգ քաշային Արգիշտի Հակոբյանը, հաղթելով իրենց մրցակիցներին, դուրս են եկել եզրափակիչ և կպայքարեն ամենաբարձր հարգի մեդալի համար։
Ինչպես հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան, հայ մարզիկները նկատելի առավելությամբ հաղթել են մարզաձևում ուժեղագույններից համարվող ռուս և ուկրաինացի բռնցքամարտիկներին։