Հանրապետության տարածքում օգոստոսի 18-19-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 20-21-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին հարավ-արևմտյան է՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-19-ը կբարձրանա 2-4 աստիճանով:
Երևանում օգոստոսի 18-19-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 20-22-ին՝ գիշերը և երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ:
Ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված` Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում, Արարատում, Արմավիրում, Վայոց ձորում, Սյունիքում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: ԱԻՆ-ը հորդորում է պահպանել հրդեհավտանգության կանոնները:
Մանրամասները՝ տեսանյութում: