Սեկվենավորված 64 նմուշից հայտնաբերվել են 51 «Դելտա» և 9 բրիտանական շտամներ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Մի՛ վտանգեք Ձեր, Ձեր ընտանիքի և հանրության առողջությունը: Պատվաստվե՛ք, եղե՛ք առողջ և պաշտպանված»,- գրել է առողջապահության նախարարը: