Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ռուսաստանի հետ առևտրային հարաբերությունների հաստատումն անվանել է «Վրացական երազանքի» ամենակարևոր ձեռքբերումներից մեկը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ մեծ նշանակություն ունի նաև ԵՄ շուկան:
«Մենք բացեցինք շուկաներ: Մինչ վաճառքի շուկաները փակ էին, մարդիկ կորցնում էին իրենց մոտիվացիան: Մենք իշխանության գալուց հետո բացեցինք ռուսական շուկան, որն աշխարհում ամենամեծերից մեկն է, և բոլորը ձգտում են տեղ զբաղեցնել այնտեղ: Բացի դրանից՝ մենք բացեցինք նաև ԵՄ շուկան՝ 500 միլիոն սպառող ունեցող շուկա, որը մեր քաղաքացիներին, գյուղատնտեսներին իրենց արտադրանքը արտահանելու բացառիկ հնարավորություն է ընձեռում»,- ասել է Ղարիբաշվիլին: