Այս տարի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում կվերակառուցվի Կաթնաջուր համայնքի վարելահողերի ոռոգման փակ համակարգը: Այս մասին հայտնում են Լոռու մարզպետարանից:
Նախատեսվում է 10 ճյուղից բաղկացած ընդհանուր մոտ 2500 մ երկարությամբ ոռոգման համակարգի վերանորոգում, միացման կետերում կառուցվելու են բետոնե դիտահորեր:
Ծրագրի շնորհիվ կապահովվի մոտ 90 հա վարելահողի և տնամերձ հողամասերի ոռոգումը: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է մոտ 36.8 մլն դրամ, որից 23.9 մլն դրամը՝ պետական, 9.9 մլն դրամը` համայնքային, և 3 մլն դրամը՝ այլ ներդրում է:
Ծրագրի ուղղակի շահառու է տվյալ հողատարածքների մոտ 1200 սեփականատեր: