Պետություն-համայնք համագործակցության արդյունքում մեկնարկել են Շիրակի մարզի Նահապետավան համայնքի 1-ին փողոցի վերանորոգման աշխատանքները։
Ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ներհամայնքային 1-ին փողոցի տուֆ քարով սալապատման համար կծախսվի 54.3 մլն դրամ։
Պետությունը կտրամադրի գումարի 70 տոկոսը, 30-ը՝ համայնքը։
Ծրագրի իրականացմամբ համայնքում ստեղծվել է նաև 45 ժամանակավոր աշխատատեղ։