Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է հաշվառման և քննական գործողություններ կատարելու համար գրանցված անձանց հրավերի դեպքում ճիշտ ժամանակին ներկայանալ նախընտրած հաշվառման-քննական ստորաբաժանում:
«Հարգելի՛ քաղաքացիներ, Ճանապարհային ոստիկանությունում հաշվառման և քննական գործողություններ կատարելու համար գրանցված անձանց հորդորում ենք հրավերի դեպքում ճիշտ ժամանակին ներկայանալ նախընտրած հաշվառման-քննական ստորաբաժանում։
Միաժամանակ հայտնում ենք, որ չներկայանալու պատճառով անհարկի ծանրաբեռնվում է հաշվառման-քննական ստորաբաժանումների աշխատանքը և անհարմարություններ են ստեղծվում հերթագրված այլ անձանց հաշվառման կամ քննական գործողություններ կատարելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ։