Օգոստոսի 17-ին ՃՈ ճանապարհապարեկային ծառայության բաժնի 2-րդ սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողներն Աբովյան քաղաքում ուժեղացված ծառայություն իրականացրին՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների մի քանի տասնյակ խախտում։
Պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 10 մեքենա։ Հայտնաբերվել է ժամկետանց վարորդական իրավունքի վկայականով 1 վարորդ, հետախուզման մեջ գտնվող՝ 9, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 5, թաղանթապատված դիմապակիով՝ 3 տրանսպորտային միջոց։ Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները. նմանօրինակ միջոցառումները պարբերաբար են: