Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում Հայաստանի ձյուդոյի պատանիների հավաքականը, գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի և ավագ մարզիչ Գոռ Հարությունյանի գլխավորությամբ, մասնակցում է Եվրոպայի առաջնությանը:
Մրցումների երկրորդ օրը 66 կգ քաշային կարգում հանդես եկող, Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի սան Արտակ Թորոսյանը, տոնելով 4 հաղթանակ, գրավել է 3-րդ մրցանակային տեղը և նվաճել բրոնզե մեդալ: