Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, ՄԱԿ-ի Փախստականների գծով գլխավոր հանձնակատարի գրասենյակի աջակցությամբ, 3600 հիգիենիկ պարագաների փաթեթ է տրամադրել Երևանում, Կոտայքի, Վայոց ձորի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի մարզերում բնակվող՝ Ղարաբաղյան հակամարտության հետևանքով տեղահանվածներին։
Եվս 900 փաթեթ բաշխվել է տեղացիներին, այդ թվում՝ Փյունիկ, Աղավնաձոր, Մեղրաձոր անապահով համայնքներին: