Գեղհովիտ համայնքի Լեռնահովիտ բնակավայրի Վ․ Բարեղամյանի անվան հիմնական դպրոցի շինարարությունը, որն իրականացվում է պետական միջոցների հաշվին, մեկնարկել է 2020 թվականի հոկտեմբերից և ավարտին կհասցվի 2023 թվականի ընթացքում։
Ինչպես հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից, արդեն ավարտվել են դպրոցի հին շենքի քանդման, հիմքերի և ապաստարանի կառուցման աշխատանքները, այժմ ընթանում են պատերի կառուցապատման աշխատանքները: Ծրագրի իրականացման պայմանագրային արժեքը կազմում է մոտ 600 միլիոն դրամ։