Թուրքական ժանդարմերիան, Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումները և ոստիկանության հատուկ ջոկատայինները թուրք-իրանական սահմանին շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում՝ կանխելու Իրանի տարածքով աֆղանստանցի փախստականների մուտքը Թուրիքա: Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը:
Թուրիքայի Վան նահանգում, որտեղ գտնվում է Իրանի հետ սահմանի ամենաերկար հատվածը, խիստ միջոցներն են ձեռնարկվել: Սահմանային այդ հատվածում արդեն կառուցվել է 6 կմ մոդուլային բետոնե պատ: Պատի մնացած հատվածի շինարարությունը շարունակվում է:
Թուրք-իրանական սահմանի թուրքական հատվածում տեղակայված են զրահապատ մեքենաներ, ջերմային տեսանկարահանող սարքեր, հետախուզական և գրոհային անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ):