Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը 2 ամսով կալանավորվեց. դատարանը հրապարակել է խափանման միջոցի հետ կապված վճիռը՝ բավարարարելով քննիչների միջնորդությունը:
Մենուա Հովսեփյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու համար, ինչպես նաև ընտրական գործընթացում քարոզչությանը մասնկացելուն հարկադրելու, քարոզչությանը մասնակցելուն կամ կատարելուն որևէ եղանակով խոչընդոտելու համար:
Դատարանն այսօր կհրապարակի նաև Գորիս համայնքի ղեկավարի մյուս տեղակալի՝ Իրինա Յոլյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը: Նա ևս մեղադրվում է առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու համար: