Օգոստոսի 18-ին Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն անցկացրել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը՝ նվիրված Ստեփանակերտ քաղաքում խմելու ջրի մատակարարման ուղղությամբ առկա հիմնախնդիրներին։
Պատասխանատուները տեղեկացրել են, որ քաղաքի բնակչությանը որոշակի ժամանակացույցով ջուր մատակարարելու առումով ձեռնարկվում են իրավիճակային միջոցներ, միաժամանակ 24-ժամյա ռեժիմով ամենօրյա աշխատանքներ են ընթանում արտեզյան ջրհորների գործող ցանցի թողունակության աստիճանի բարձրացման ուղղությամբ, որպեսզի բնակչության ջրային պահանջները բավարարվեն։
Քննարկման ընթացքում նշվել է, որ մայրաքաղաքում բնակչության քանակի ավելացմամբ պայմանավորված է նաև առաջացել ջրային խնդիրը, որի լուծման ճանապարհներից է ջրի խնայողաբար և նպատակային օգտագործումը։