Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների շուրջ 150 ծառայող պրոֆիլակտիկ բնույթի այցեր են իրականացրել Արմավիրի մարզում գործող 14 ժամանցի վայր, այդ թվում՝ գիշերային ակումբներ։
Միջոցառման արդյունքում պարզվել է, որ գիշերային ակումբներից մեկը գործում է առանց համապատասխան փաստաթղթերի, իսկ երեք գիշերային ակումբում աշխատակիցները գրանցված չեն։
Տրանսպորտային միջոցների ստուգման արդյունքում, տարբեր կասկածանքներով բաժիններ բերման է ենթարկվել մի քանի տասնյակ անձ։ Կատարվել են խուզարկություններ ու զննություններ։ Հայտնաբերվել են դանակներ, մարիխուանայի նմանվող զանգված և այլն։ Հայտնաբերված դեպքերով ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումներում նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։