Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Ծովազարդ համայնքից Արցախյան 44-օրյա պատերազմի մարտիկ, պահեստազորային Շահեն Ղարիբյանին հետմահու շնորհվել է «Մարտական ծառայություն» մեդալ:
Հերոսի ծնողներին այցելել և մեդալի հանձնման արարողությանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, մարզպետի խորհրդական Աշոտ Կարապետյանը, մարզպետարանի զորակոչային նախապատրաստության բաժնի պետ Տիգրան Հակոբյանը, ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման Գավառի բաժանմունքի պատասխանատու Վանիկ Գոզեյանը:
Ներկաները մեծարանքի և ոգեկոչման խոսքեր են հնչեցրել Շահենի հասցեին՝ սփոփելով անմահ հերոսի ծնողներին և հարազատներին: Մեդալը համալրել է Շահեն Ղարիբյանի անձնական անկյունում տեղադրված իրերի շարքը, որպես անխոս վկա՝ նրա անցած մարտական ճանապարհի: